Այսօր: Երկուշաբթի, 17 Փետրվարի 2020թ.
Արագածոտնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.10.20 ԱՐԱԳԱԾՈՏՆ ՀԱՄԱՅՆՔ
Հարգելի բարեկամ.Ողջունում եմ Ձեր մուտքը Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Արագածոտն համայնքի ինտերնետային կայք:  Արագածոտն ավան/գյուղ/, N 5 սովխոզ…  Ոչ հեռու անցյալում հողազուրկ քարաստան հիշեցնող այս տարածքը լքված էր նույնիսկ սողունների կողմից: Դարեր շա­րունակ հողմերը լիզել, տարել էին բուսականությունից զուրկ բարակ հողաշերտը` հիմքում թողնելով աչքի համար անհրապույր, վանող, գորշ սալահատակ: Կիլոմետրեր ձգվող այդ տարածքում նույնիսկ այծերը սնունդ չէին կարողանում հայթայթել:Մեղմ ասած, այսպես էր պատկերը Արագածոտնի սարավանդի այն հատվածում, ուր արարչագործ հայ շինականը սկսեց հիմնել բանավան, գյուղատնտեսական նպատակով օգտագործել քարաստանը:60-ական թվականներ… Կառավարության ... Մանրամասն
01.10.19 ԱՐԱԳԱԾՈՏՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԵԼՍԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԿՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:

Մեր սերն ու նվիրումը ձեզ, մեր խոնարհումը ձեր վաստակի առաջ:
Դուք եք կանգնած ամուր պետություն կառուցելու, զարգացած ու առողջ սերունդ կրթելու հիմքում, ձեր ապրած տարիների ու ներդրած ջանքերի, անմնացորդ սիրո շնորհիվ ենք մենք այսքան ամուր կանգնած մայր հողի վրա:

Շնորհավորում եմ ձեզ տոնական օրվա կապակցությամբ, մաղթում արևշատություն ու լիություն տարվա բոլոր օրերին: 

21.09.19 ԱՐԱԳԱԾՈՏՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԵԼՍԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ անկախ պետականության հաստատման 28-րդ տարեդարձի առթիվ:
Միասնական ջանքերով կերտած մեր պետականության հիմքերն էլ ավելի կկարծրանան եթե մեր պայքարը լինի համառ ու ամենօրյա, աշխատանքը ՝ դեպի նպատակը տանող, և մեր ընդհանուր տանիքը՝ համերաշխ: Երկիրը հզոր տեսնելու մեր համատեղ ձգտման մեջ անսպառ ջանք ու եռանդ, նվիրում ու սեր պիտի ունենա մեզնից յուրաքանչյուրը:
Համոզված եմ՝ հենց այդ կերպ՝ քայլ առ քայլ, ձեռք ձեռքի տված կարող ենք հասնել մեր երազանքների իրականացմանն ու դարձնել անհնարինը հնարավոր:
Շնորհավոր ՀՀ անկախության 28-րդ տարեդարձը
Սեր, խաղաղությունն ու բարեկեցություն՝ բոլորիդ ընտանիքներին: 

04.09.19 ԱՐԱԳԱԾՈՏՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԵԼՍԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ, մանկավարժներ,

կրթության բնագավառի ներկայացուցիչներ.

Սեպտեմբերի 1-ը գիտելիքներ ձեռք բերելու, նոր նպատակները կյանքի կոչելու սկիզբ է:

Ժամանակակից աշխարհում մարդու կարևորագույն հարստությունը գիտելիքն է, և այն ճիշտ օգտագործելու կարողությունը:

Շնորհավորելով բոլորիդ նոր ուսումնական տարվա կապակցությամբ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և ցանկանում, որ հաջողությունները ուղեկցեն ձեզ ողջ տարվա ընթացքում:

Հարգանքներով՝   ՄԵԼՍԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

01.06.19 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հունիսի 1-ին՝ ամռան առաջին օրը նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
  Սիրով շնորհավորում եմ բոլոր մանուկներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ:
Սիրելի երեխաներ, եղեք առողջ, անհոգ և երջանիկ: Թող իրականություն դառնան ձեր մանկական երազանքները, եղեք պաշտպանված ու փայփայված մեր՝ մեծերիս կողմից: Ամառային այս արևառատ ու գունեղ տոնը թող անսահման խինդ և արևային օրեր պարգևի ձեզ ողջ կյանքում:
  Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի երեխաներ: Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն ու լուսավոր ապագա, թող ժպիտն ու ծիծաղը միշտ շողան ձեր պայծառ դեմքերին:

Սիրով՝ Արագածոտնի համայնքապետ
Մելսիկ Ղազարյան

1


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արագածոտն, 2-րդ փող. 1 շենք

(093) 809081

aragatsotn.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner